beMineral - Ստվերաներկերի հավաքածու - Սմոքի աչքեր
AMD 22,500
- Առկայություն: Պահեստ
- Քաշ: 152.00
Այս հիասքանչ հավաքածուն պարունակում է չորս հրաշալի ստվերաներկ, որոնք նախատեսված են հմայիչ և արտահայտիչ ծխապատ աչքերով (smokey eyes) դիմահարդարման համար։ Համադրեք, խառնեք կամ օգտագործեք առանձին՝ ըստ ձեր ոճի ու տրամադրության։
Հավաքածուի մեջ ներառված են՝
- Glimmer New Year’s Eve - մուգ մոխրագույն/թոփ երանգ՝ գունավոր փայլով
- Glimpse Pure Kohl - հագեցած սև՝ իդեալական ստվերված տեսքի համար
- Glimmer Pure Silver - վառ, փայլուն արծաթագույն երանգ
- Glimpse Midnight Blue - թագավորական կապույտ՝ մեղմ շողացող հյուսվածքով
Ստեղծեք խոր, արտահայտիչ և հիպնոտիկ հայացք՝ երեկոյան շքեղության կամ հատուկ առիթների համար
Բաղադրությունը` փայլար / երկաթի օքսիդ / տիտանի երկօքսիդ։
Վեգան / Չի փորձարկվել կենդանիների վրա / Պարունակում է բնական հանքանյութեր։

%20(1)-322x243w.png)






















