Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

ABLOOM

Abloom-ը ներկայացնում է մաշկի ակտիվ խնամք՝ ներշնչված բնությունից և հիմնված «Մաքուր բուսական ուժի» վրա։ Մեր բարձր խտացված արտադրանքները մշակվում են լավագույն բուսական բաղադրիչներից` ընտրված մաշկի համար իրենց արդյունավետ և օգտակար հատկությունների համար։ Այս համակցված և բազմաֆունկցիոնալ խնամքի շարքը նախատեսված է մաշկը խնամելու, խոնավեցնելու, վերականգնելու և դրա բնական գեղեցկությունը ընդգծելու համար։


ԻՆՉՈ՞Վ Է ABLOOM-Ը ՏԱՐԲԵՐՎՈՒՄ:

Եզակի արտիզանական՝ 90 օրյա դանդաղ քաղման մեթոդով ստեղծում է բարձր խտայնությամբ և ակտիվ էլիքսիրներ, որոնք բարելավում են մաշկի վիճակը՝ բնության մաքուր ուժի շնորհիվ։

Արտադրանքը ջրի փոխարեն խառնվում է հալվեի և բնական յուղերով: Սա Abloom-ի պրոդուկտներն ավելի ակտիվ և արդյունավետ է դարձնում:

Համակցման և անհատականացման համար նախատեսված հակիրճ խնամքի գիծ, որը հարմար է բոլոր մաշկային տիպերի և ամենատարածված խնդիրների համար։ Յուրաքանչյուր արտադրանք միջին հաշվարկով պարունակում է ավելի քան 20 ակտիվ` մեծ քանակությամբ բաղադրիչ:

Չի պարունակում միկրոպլաստիկ, քիմիական կամ այլ վնասակար նյութեր։ Անվտանգ է ոչ միայն մաշկի, այլև օվկիանոսների և մոլորակի համար: 


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ABLOOM ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ:

Գերազանց մաշկային խնամք ապահովելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Պատկերացրեք ինչպես է թեյի պարկը թրմվում տաք ջրում՝ իր բույրն ու համը բացահայտելու համար։ Abloom-ում բաղադրիչները` գլիցերինի և թույլ ալկոհոլի հետ միասին, տեղադրվում են մեծ տարաների մեջ՝ 90 օր առանց տաքացման «հանգստանալու» համար։ Այս դանդաղ գործընթացն ստեղծում է բարձր ակտիվությամբ և արդյունավետությամբ էլիքսիր, որը նպաստում է մաշկի բնական գեղեցկության բացահայտմանը։

վեգանական օրգանական հում


ԲՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ` ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Խնամքով ընտրված բույսերի, խոտաբույսերի, դրանց արմատների, մրգերի, ծաղիկների, ջրիմուռների և սերմերի եզակի խառնուրդներըը Abloom-ի յուրաքանչյուր արտադրանքը վերածում են բարձր արդյունավետության էլիքսիրների: Abloom-ի սեփական լաբորատորիայում մշակված բանաձևերի շնորհիվ պրոդուկտները ձեր մաշկին կհաղորդեն ամենաառողջ տեսքը նպաստելով փայլուն և գեղեցիկ արդյունք: Որպես հիմնական բաղադրիչ` ջրի փոխարեն օգտագործվում է հալվեի էքստրակտ: Յուրաքանչյուր ապրանք պարունակում է 22-ից 35 բնական բաղադրիչ` միջինը 2-4 անգամ ավելի ակտիվ բաղադրիչներով, քան պահանջվում է ապացուցված արդյունավետության համար:


ԳՏԵՔ ՁԵԶ ՀԱՐՄԱՐ ՊՐՈԴՈՒԿՏԸ
Ապրանքանիշ: ABLOOM
Իդեալական մեկնարկային խնամքի հավաքածու տղամարդկանց համար, ովքեր չեն ցանկանում երկար ժամանակ անցկացնել բաղնիքում։ Միայն երեք քայլ՝ մաքուր, խոնավեցված և խորը սնուցված մաշկ ունենալու համար։Հավաքածուն ներառում է՝ մաքրող միջոց, հանգստացնող լոսյոն և հրաշագործ յուղ՝ յուրաքանչյուրը 10 մլ շշով։ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐ..
AMD 17,000
Ցուցադրել 25 մինչև 25 25 (3 էջեր)
Ծանուցում ...