Menu
ՁԵՐ ԶԱՄԲՅՈՒՂԸ

beMineral

beMineral®-ը 100% մաքուր, հանքանյութերից պատրաստված դիմահարդարման ապրանքանիշ է, որը մշակվել և ստեղծվել է Նրդելանդներում`գեղեցկության ոլորտի ձեռնարկատեր Գրիտ Հուդեմանի կողմից` 2012 թվականին։ Փնտրու՞մ եք բնական դիմահարդարում, որը տալիս է երիտասարդ արտաքին տեսք, առաջարկում կատարյալ քողարկում, ջրակայուն է և պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից՝ առանց տպավորություն թողնելու, թե դուք դիմահարդարված եք, beMineral®-ը լավագույն լուծումն է: Նրա տոնային բոլոր հիմքերը, պարունակում են միայն 3` 100% մաքուր բաղադրիչներ, հանքանյութեր միկա, երկաթի օքսիդ և տիտանիումի երկօքսիդ, որոնք  beMineral®-ի արտադրանքը դարձնում է հարմար նույնիսկ ամենազգայուն մաշկի համար: Հանքանյութերը հանդիպում են բնության մեջ և տարբերվում են գույնով` կախված երկրի վրա դրանց ձևավորման ընթացքում առկա բնական տարրերից։ Բաղադրիչները արդյունահանվելուց հետո անցնում են մանրացման, պլանավորման և խառնման մշակում: Այս ընթացքում ստեղծվում է լույսի բեկում, որն առաջարկում է գույների անհավանական բազմազանություն: Գույներն ավելի են ընդգծվում, երբ խառնվում են տարբեր հարաբերակցությամբ հանքանյութերի հետ` երկաթի օքսիդ, միկա և տիտանիումի երկօքսիդ: beMineral®-ն օգտագործում է այս բարդ, ժամանակատար ընթացակարգերը, որպեսզին ստեղծի ամենամաքուր և բնական պրոդուկտը:

Այս միջոցն ապահովում է նաև շատ ցածր մոլեկուլային քաշ, որի շնորհիվ beMineral® դիմահարդարումը ոչ միայն հաճելի զգացողություն է թողնում մաշկի վրա, այլև չափազանց խնայողաբար է օգտագործման համար: 

beMineral®-ը թույլ է տալիս մաշկին ազատ շնչել և չի խցանում ծակոտիները: beMineral®-ի արտադրանքը հարմար է երիտասարդների, այնպես էլ մեծահասակների համար անկախ սեռից: 2013 թվականի հունվարից beMineral®-ը պաշտոնապես արժանացել է Նիդերլանդների կենդանիների համար անվնաս «animal-free» որակի նշանին:

Ապրանքանիշ: beMineral
beMineral® հիմնաքսուքները ստեղծված են՝ ապահովելու կատարյալ ծածկույթ՝ առանց մաշկը ծանրաբեռնելու։ Դրանք այնքան նուրբ են, որ հիանալի են նույնիսկ ամենազգայուն մաշկի համար։Թեև տեսքով փոշի են հիշեցնում, զգացվում են ինչպես փափուկ, կրեմանման հիմնաքսուք։ Վերջինս մաշկին հաղորդում է բնական մետաքսյա փայլ՝ առանց..
AMD 25,200
Ցուցադրել 25 մինչև 25 25 (3 էջեր)
Ծանուցում ...