ԱՌԱՔՈՒՄ
ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ` 1-2 ՕՐՈՒՄ
Աշխատանքային օրերին` մինչև ժամը 12:00-ն իրականացված պատվերները կառաքվեն նույն օրը:
12:00-ից հետո կատարված պատվերները կառաքվեն հաջորդ օրը:
Ուրբաթ 17:00-ից մինչև շաբաթ 14:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված պատվերները կառաքվեն շաբաթ:
Շաբաթ օրը 14:00-ից հետո կատարված պատվերները կառաքվեն երկուշաբթի:
Կիրակի օրերին կատարված պատվերներն առաքվում են 1-2 օրվա ընթացքում։
Առաքում | Արժեքը | Ժամանակը |
20 000 դրամ կամ 50 եվրո և ավելի գնման դեպքում | Անվճար | 1-2 աշխատանքային օր |
20 000 դրամից կամ 50 եվրոյից ցածր գնման դեպքում | 1500 դրամ կամ 4 եվրո | 1-2 աշխատանքային օր |
20.000 դրամի (50 եվրո) չափով կատարված պատվերները Երևանի տարածքում առաքվում են անվճար։ Մինչև 20.000 դրամ (50 եվրո) պատվերների առաքման արժեքը կազմում է 1500 դրամ կամ 4 եվրո` յուրքանչյուր պատվերի համար:
ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԱՌԱՔՈՒՄԸ ԴԵՊԻ ՄԱՐԶԵՐ
Դեպի մարզեր առաքման արժեքը` 3000 դրամ։
Մարզային պատվերները մշակվում են 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:
Տանը չե՞ք
Հոգ չէ. առաքիչը ձեր փաթեթը կթողնի ձեր հարևանի մոտ, եթե առաքման պահին տանը չեք: Երբ ձեր փաթեթը պատրաստ լինի առաքման, նամակ կստանաք մեզնից: Ձեր փաթեթը կպահվի մեր պահեստում ձեզ համար 7 օրացուցային օր, որից հետո այն ավտոմատ կերպով կվերադարձվի MoodMineral: Ձեր փաթեթը կարող եք նաև ստանալ` վավեր անձնագրով մոտենալով MoodMineral-ի մեր խանութ-սրահից:
Նմուշների հավաքածուներ
Նմուշների հավաքածուները խնամքով կփաթեթավորվեն և կուղարկվեն Ձեզ փոստային առաքանիով` 2-5 աշխատանքային օրվա ընթացքում:
ԱՌԱՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ
Հայաստանից դուրս պատվերները առաքվում են 2-5 օրվա ընթացքում, որից հետո կստանաք պատվերին հետևելու ծածկագիրը (Tracking code):
Երկիր | Առաքման արժեքը |
ԱՄՆ | 13 900 դր |
Ռուսաստան | 10 800 դր |
Ֆրանսիա | 10 900 դր |
ՎԵՐԱԴԱՐՁ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Էլեկտրոնային խանութ
Ապրանքը ստանալու պահից ունեք 14 օրացուցային օր այն վերադարձնելու համար:
Ըստ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բացառությունների` մաշկի խնամք, դիմահարդարում և ինտիմ խնամք կամ հիգիենիկ պարագաների ապրանքները ենթակա չեն վերադարձման կամ փոխանակման:
Վերադարձի իրավունք ստանալու համար ձեր ապրանքը պետք է լինի չբացված, չօգտագործված և իր սկզբնական փաթեթավորմամբ՝ ճիշտ նույն վիճակում, ինչպես առաքվել է:
Գնված ապրանքը պետք է ունենա իր գնման ապացույցը:
Եթե ապրանքները վերադարձվեն չբացված, չօգտագործված վիճակում, ապա գումարն ամբողջությամբ կվերադարձվի` ապրանքը հետ ստանալուց հետո 5 օրվա ընթացքում:
Հաճախորդն ապրանքը վերադարձնում է իր ֆինանսական միջոցների հաշվին:
MoodMineral-ի որևէ ապրանքի չեղարկում կամ վերադարձ քննարկելու համար խնդրում ենք գրել մեր էլեկտրոնային հասցեին` [email protected]:
Անվճար վերադարձ
Խանութ / Ցուցասրահ
Չբացված և չօգտագործված ապրանքները միայն կարելի է փոխանակել այլ ապրանքի հետ։
Խանութում գնված ապրանքները չեն կարող վերադարձվել առցանց:
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ բացված և փորձարկված ապրանքները հնարավոր չէ վերադարձնել մեր խանութ-սրահ:
Ի՞նչը չի կարելի վերադարձնել
Հիգիենայի միջոցները, դիմահարդարման, մաշկի խնամքի և ինտիմ խնամքի կատեգորիաների ապրանքները, որոնց փաթեթավորումը բացվել է առաքումից հետո:
MoodMineral նվեր քարտեր
MoodMineral Boxes
Վերադարձի համար կարող եք օգտագործել հետևյալ հասցեն.
MoodMineral (MoodBoard LLC)Խանութ-սրահի հասցեն՝ Հայաստան, Երևան 0014, Ադոնց 6/1
Հեռ.՝ +374 (55) 377 677
Էլ.` [email protected]
ԲՈՂՈՔՆԵՐ
Եթե ապրանքի կամ մեր կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված ունեք բողոքներ, խնդրում ենք գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին:ԱՊՐԱՆՔԻ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔՈՒՄ
Բոլոր պատվերները մանրակրկիտ ստուգվում են առաքման պահեստից դուրս գալուց առաջ: Եթե ստացել եք վնասված ապրանք, որը չի համապատասխանում ձեր պահանջներին, խնդրում ենք ուղարկել մեզ էլեկտրոնային նամակ՝ նշելով ձեր պատվերի համարը, ծանուցման համարը (այն կարող եք գտնել ձեզ ուղարկված հաստատման նամակում), էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։ Խնդրում ենք կցել վնասված ապրանքների լուսանկարները և տեղեկացնել մեզ ապրանքը ստանալուց հետո 14 օրվա ընթացքում: Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս շուտ:Խնդրում ենք նկատի ունենալ. առաքման ստվարաթղթե տուփը կարող է վնասվել տեղափոխման ընթացքում: Եթե որևէ վնասվածք եք նկատել, խնդրում ենք անել հետևյալը.
Նվազագույն վնասի դեպքում խնդրում ենք ընդունել փաթեթը: Նման դեպքերում ապրանքը և դրա փաթեթավորումը հաճախ անվնաս են լինում: Սակայն խնդրում ենք վնասվածքի վերաբերյալ նշում կատարել ապրանքը ստանալիս` ստացականի վրա և լուսանկարել վնասված փաթեթը: Եթե առաքման տուփի վնասն ակնառու կամ էական է, խնդրում ենք հրաժարվել փաթեթն ընդունելուց: Այդ դեպքում անմիջապես կապ հաստատեք մեզ հետ տվյալ էլեկտրոնային հասցեով` [email protected] :